Նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր տեխնիկա

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, ըստ այս համաձայնագրի՝ ոչնչացվելու է 1 միլիոն 300 հազար եվրոյի զենք, պիտանելիությունից դուրս եկած ՊՆ-ին պատկանող սպառազինությունը, ռազմական տեխնիկան:

Նա նշեց, որ 3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո:

«Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական ականազերծման ծրագրին»,- ասաց Ա.Զաքարյանը` նշելով, որ սա ՀՀ համար առաջին նման նախագիծն է:

Նրա խոսքով`ոչնչացման համար ընտրված սպառազինությունն այլեւս սպառել է իր մարտական պիտանելիությունը: Նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ՀՀ ԶՈՒ տեխնիկա, նաեւ 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ, քանի որ ՀՀ-ն գերազանցում է ԵՍԶՈՒ պայմանագրով ԶՄՄ-ների համար նախատեսված շեմը. «Հիմնական նպատակն այն է, որ մենք հետագայում իրավունք ունենանք ձեռք բերելու նոր տեխնիկա դրա փոխարեն»:

«ՆԱՏՕ-ի հետ համագործացության որեւէ սահմանափակում չկա, շատ երկար ճանապարհ ենք անցել: Այս համաձայնագրով պայմանավորվածություն է ձեռք բեվել կոնկրետ խդիրների իրականացման համար»,- հավելեց փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այս համաձայնագիրը մեծ կարեւորություն ունի ՀՀ ԶՈՒ համար, Վստահության հիմանդրամի ստեղծման շուրջ տեւական ժամանակ ՀՀ եւ ՆԱՏՕ-ի միջեւ բանակցություններ էին ընթանում. «Մեր շահերից է բխում ազատվել ոչ ենթակա սպառազինությունից եւ ռազմական տեխնիկայից. «Մենք ինքներս ենք որոշելու, թե որ ռազական տեխնիկան է ոչնչացվելու, որեւէ պարտադրանք չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել