«Մեզ մոտ աշխատելու են միայն անաչառ մարդիկ». Հովհաննես Սահակյան

Սոցիալական ապահովության պետականա ծառայության պետ Հովհաննես Սահակյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, որ ինքը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վատ հարաբերությունների մեջ են, այդ լուրերը կեղծ են:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ հարաբերութոյւնները նրանց միջև լարվել էին, քանի որ Հովհաննես Սահակյանը ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո աշխատաքից ազատել է մի քանի պաշտոնյաների, որոնց նախարարն էր երաշխավորել:

«Ես և Արտեմ Ասատրյանը աշխատանքային, գործընկերային, ընկերական հարաբերությունների մեջ ենք, շատ կոնստրուկտիվ աշխատանք ենք իրաանացնում: Այդ հրապարակումները նպատակ ունեն մեր ներկայացրած ծրագրերում խնդիրներ առաջացնել»,-նշեց նա:

Ծառայության կադրերից ազատվելու առումով ՍԱՊԾ պետը ընդգծեց, որ նա այն մարդկանցից չէ, որոնք կաշկանդվում են հրապարակային ամբողջ գործընթացը ներկայացնել:

«Եթե մարդը ի վիճակի չէ մեր սկզբունքներով քայլելու, անկախ նրանից, թե ով է, ինքը զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի և  սեփական դիմումի համաձայն գնալու է տուն, իսկ այն մարդիկ, ովքեր անաչառ են մանլու են և մեզ հետ աշխատեն: Այստեղ սրա կադրեր, նրա կադրեր  չկան»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել