Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Գտնում եմ, որ Սամվել Բաբայանը պետք է արժանանա արդարացման դատավճռի». պաշտպան

Այսօր Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դատարանը լսեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպանի Ավետիս Քալաշյանի պաշտպանական ճառը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք (փողերի լվացում):

Ավետիս Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, գործում չկան նրա մեղավորությունը հաստատող ապացույցներ։ Նախաքննության փուլում նա պատասխանել է իրեն տրված բոլոր հարցերին, ինչից ոչ ճիշտ հետևություններ են արվել։ Իսկ դատաքննության փուլում ցուցմունքեր է տվել, որ Սանասար Գաբրիելյանն իրեն զանագահարել է, ասել, թե ասելու բան ունի։ Սամվել Բաբայանն առաջարկել է հանդիպել»:

Պաշտպանը նշեց, որ հաջորդ օրը Սանասար Գաբրիելյանը գնացել է Սամվել Բաբայանի մոտ և ներկայացրել «Իգլա» զենիթահրթիռային համալիրի լուսանկարը: Սանասարը հարցրել է, թե դա արյո՞ք կարող է պետք գալ: Սամվել Բաբայանն ասել է, որ պետք է տանել, պահել մեկ վայրում, որ սպաները տանեն: Թե դրանից հետո ինչ խոսակցություններ են եղել, իր պաշտպանյալը տեղյակ չէ:

Պաշտպանը շեշտեց, որ Սամվել Բաբայանը ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել Սանասարի հետ՝ «Իգլա» ձեռք բերելու հարցում: Սամվել Բաբայանից գումար ուզելու մասով պաշտպանն ասաց, որ դա ընդհանրապես այս գործին չի վերաբերում․ «Մեղադրողը ճիշտ է նշում, իրոք, Սանասարի կարևոր ցուցմունքներին ոչ մի նշանակություն չի տրվել: Եթե տրվեր, ապա Սամվելին մեղադրանք չէր առաջադրվի»,-շարունակեց պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Արմեն Պողոսյանի ցուցմունքերի մասին պաշտպանն ասաց, որ դրանք չեն կարող հավաստի լինել, քանի որ իրականությունը խեղաթյուրում են։ Ինչ վերաբերում է Բաբայանի պատվիրատու լինելու հանգամանքի մասով պաշտպանն ասաց, որ՝ անկախ նրանից, թե դատաքնության որ փուլում ոնց դա կապացուցվեր, դա շարունակում է մնալ ենթադրությունների փուլում:

Պաշտպանը նշեց, որ մեղադրքանի մեջ տեղ գտած հանգամանքները, որ Սամվել Բաբայանն է դրդել ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլան», որ խոստացել է զենքը ձեռք բերելու դիմաց վճարել 50.000 ԱՄՆ դոլար, գործով չի հաստատվել:

«Տվյալ դեպքում մեղադրանքը կառուցված է ամբողջապես եզրակացությունների հիման վրա: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սամվելը Սանասարին դրդել է զենք ձեռք բերել 2016 թվականի ամռանը: Գործում չկա որևէ տվյալ, թե Սամվելը ամռանը ինչ նպատակով է դրդել ձեռք բերել այդ զենքը-շեշտեց Ավետիս Քալաշյանը, ապա շարունակեց,- Մեղադրանքում նշվել է, որ Սամվելը Սանասարին դրդել է մի  խումբ մարդկանց միջոցով ձեռք բերել այդ զենքը և խոստացել նյութական շահույթ՝ Սանասարին նյութապես շահագրգռելու միջոցով: Թե ի՞նչ նյութական շահույթ ստանալու խոստում տալու մասին է եղել խոսքը, այս մասին գործում չկա ոչ մի նշում…թեկուզ մեկ տվյալ»:

«Ես ամենևին չեմ ցանկանում, որ դատարանի մոտ, ինչու չէ՝ նաև հանրության մոտ ստեղծվի կարծիք, որ ես փորձում եմ խուսափել իմ փաստարկները ներկայացնելուց:
Եթե զենքի պատվիարտուն հանդիսացել է Սամվել Բաբայանը, ապա Սանասարն ինչի՞ է հրաժարվել այն ձեռք բերելուց այն դեպքում, երբ, իբր, Սանասարին նյութական շահույթ էր խոստացվել: Գտնում եմ, որ  Սամվել Բաբայանը պետք է արժանանա արդարացման դատավճռի՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-ավարտելով ճառը՝ ասաց պաշտպանը:

Պաշտպանը խոսեց Սամվել Բաբայանին հասցրած վիրավորանքի մասին․ «Մեղադրողն արտահայտություն էր արել, որ Սամվելը նախկինում պաշտպանության նախարար լինելով հանդերձ չի տարբերում տրուբան «Իգլայից»: Քանի որ Սամվելն այսօր նստած է ամբաստանյալի աթոռին, ապա հիշեցնեմ նրա անձը: Նա այն անձն է, որը մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին: Նա մեծ ներդրում է ունեցել Արցախի բանակի կազմավորման գործում: Ի վերջո, մենք գործ ունենք հերոսի հետ և չի կարելի նման արտահայտություններ թույլ տալ»:

Պաշտպանական ճառը կարդալուց հետո Ավետիս Քալաշյանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալներ Կարեն Քոչարյանի և Անդրանիկ Քոչարյանի բնութագրերը: 

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել