Նորություններ

Տոներին կհանգստանանք դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 8-ը

Այս տարի հանգստյան օրերի փոփոխություն չի լինի, կհանգստանանք դեկտեմների 30-ից մինչև հունվարի 8-ը: Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտարարեց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը՝ նշելով, որ հաջորդ տարի ոչ աշխատանքային օրերը փոփոխության են ենթարկվելու:

Հիշեցնենք, որ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել