Գրապանահատություն թիվ 46 երթուղում․ գրպանահատը բերման ենթարկվեց

Նոյեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ագաթանգեղոսի փողոցի թիվ 6/Ա հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Այս ամսին հաղորդում են Ոստիկանությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.20-ին, Արմեն Ա.-ն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ` թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 66.000 դրամ:
Գողոնն առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ուղևորուհու անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել