Վթար Կրասնադար-Արմավիր ավտոճանապարհին․ հայեր են տուժել

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնադար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս-Դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:

Վարորդները և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել է, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել