Կեղծ ահազանգ՝ մետրոյում զինված երիտասարդի վերաբերյալ

«Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր»,- այս մասին գրում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել