Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության գիտատար ոլորտներից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին, դեռևս Խորհրդային Հայաստանում այս ոլորտում եղած մեծ ներուժին, որը հետագայում ամուր հիմք հանդիսացավ ոլորտի զարգացման համար: Հովիկ Մուսայելյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի զարգացման խրախուսմանն ուղղված պետություն-մասնավոր հատված նախաձեռնությունների մասին, որոնցից շատերն արդեն պարբերական բնույթ են ստացել:

Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարվա մրցանակակրի կենսագրությունը, ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Թոնի Ֆադելին և այդ առիթով հրավիրած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Մրցանակի արժանանալու կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել մրցանակակիր Թոնի Ֆադելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել