ՃՏՊ Կոշ գյուղում. տուժածներից երկուսը մահացել են

Նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին մեզ տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 375 և «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 տուժած տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածներից 2-ը մահացել են՝ 1956 թ. ծնված Ա. Ա.-ը և 1947 թ. ծնված Ա. Ս.-ը, իսկ մնացած 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել