Ջրի սակագնի վերաբերյալ որոշում կկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին գումարվող նիստի ժամանակ կքննարկի ջրամատակարարման ու ջրահեռացման նոր սակագների սահմանման հարցը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀԾԿՀ 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը օրակարգում է։ 

Նիստում քննարկվելիք որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Իսկ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց`28.7 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):

Որոշման հաստատման  դեպքում ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենան 191.4 դրամ/խմ և այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ այդ սակագինն այսօր 180 դրամ/խմ է, իսկ բազիսային սակագինը՝ 186 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել