Ուսանողները դադարեցրին հացադուլը

Հացադուլ անող ուսանողները դադարեցնում են հացադուլը՝ Բաղրամյանում ցույցի դուրս եկած ուսանողների կոչով: Ուսանողները շարունակում են իրենց ցույցը ԱԺ-ի դիմաց և կոչ են անում պատգամավորներին նույնպես միանալ ցույցին:

Ավելի վաղ ոստիկանները փորձում էին վերականգնել փողոցի երթևեկելի մասը:՝ ուսանողների վրա ուժ գործադրելու միջոցով:

Բախումների հետևանքով ուսանողներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց: Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 6:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել