Նորություններ

Ուսանողները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ

Այս պահի դրությամբ ուսանողները փակել են Բաղրամյան պողոտան: Ոստիկանները պատ են կազմել և փորձում են անցանելի պահել պողոտայի մի հատվածը:

Հացադուլին միացած երիտասարդներից մեկը՝ Լևոնը, որի  ինքնազգացողություն վատացել էր երեկ երեկոյան,  հիմա միացել է Բաղրամյան պողոտայում ընթացող երթին. «Իմ առողջական վիճակը արդեն կարգավորվել է»,-նշում է նա:

Ուսանողներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ասասց, որ փողոցը չբացելու դեպքում նրանց կարգի կհրավիրեն:

«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք…Ես ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալիս, դուք կողմնորոշվեք: Ձեր արարքը տանում է բախման՝ ոստիկանության հետ: Դուք տեսնում եք, որ ձեր նպատակին չեք կարողանում հասնել և փորձում եք հրահրել: Մենք տևական ժամանակ հանդուրժողականություն ենք դրսևորել: Դուք կոպտորեն խախտել եք հավաքների մասին օրենքը՝ 7 օր շարունակ: Կարևոր նշանակություն ունեցող մայրաքաղաքի պողոտան փակել եք, սահմանափակում եք քաղքացիների իրավունքները»,-ասաց փոխոստիկանապետը, սակայն ուսանողները դեռ շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտայի զգալի հատվածը, որից հետո ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել:

Ոստիկանությունը փորձում է օղակ կազմել և ուսանողներին տանել դեպի մայթերը, սակայն ոստիկանության առաջին փորձը ձախողվեղ, ուսանողներից ոմանք գետնին են ընկան:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել