«Մեզ մոտ ստացվեց կայունացնել տնտեսությունը». Վարդան Արամյան

Մենք պայման էինք դրել, որ 2017 թվականին կկայունացնենք տնտեսությունը և կարծես թե դա մեզ մոտ ստացվում է: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանու ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճին միտված և կանոնների վրա հիմնված:

Նախարարի խոսքով՝ հանրապետությանն պետք է 5 տոկոսանոց տնտեսական աճ սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար:

«Շատ քննադատություններ եղան, որ ներկայացվող բյուջեի հիմքում դրված չէ սոցիալական խնդիրների լուծման տեսլականը, մինչդեռ մենք կարծում ենք՝ լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է, որով դու պայմաններ ես ստեղծում մարդուն աշխատելու եւ դուրս գալու անապահով վիճակից, ոչ թե տարբեր սոցիալական գործիքներով մարդուն անընդհատ նպաստառու դարձնես: Երրորդը երկրի անվտանգության հարցն է. երբ տնտեսական աճից ենք խոսում, դա պետք է լինի ներդրումներով, իսկ ներդրումներ լինում են այն երկրներում, որոնք կայուն են»,- ասաց նա:

Վարդան Արամյանը  հիշեցրեց, որ 2018թ.-ի համար նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Ըստ Արամյանի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին կա 6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որին նպաստում են արդյունաբերությունն ու ծառայության այն ոլորտը, որը փոխկապակցված է տուրիզմի հետ: Նախարարի խոսքով, այժմ հենց տուրիզմի ոլորտում կա 20 տոկոս աճ:

«2017թ.-ի վերջին մենք տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը կգերակատարենք, ամենայն հավանականությամբ, 4-4.3 տոկոս աճ կունենանք տարեվերջին, իսկ 2018թ.-ի համար կանխատեսվում է 4.5 տոկոսի աճ, դրա համար արդյունաբերությունն ու ծառայությունները կլինեն նպաստող»,- ասաց նախարարը:

Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել