Նորություններ

Ո՞ր դեպքում կարող է գործատուն դադարեցնել աշխատանքային պայմանագիրը

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: 

Սա ամրագրված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն։

Այս մասին պարզաբանում է իրավաբան Վաչե Բաղդասարյանը՝ պատասխանելով Իրավաբան.net-ին տված այն հարցին, որ եթե շխատողի հետ կնքված պայմանագիրը չի լուծվել, նա բերել է հղիության մասին տեղեկանք և կինը շարունակում է դասախոսել, կարո՞ղ է գործատուն դասաժամերի կրճատման հետևանքով դադարեցնել աշխատանքային պայմանագիրը։

Նա նաև հավելում է, որ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`

Վերը նշված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Այսինքն աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, կամ հաստիքների կրճատման դեպքում, Գործատուն իրավունք ունի դադարեցնել աշխատանքային պայմանագիրը, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել