Նորություններ

Պաշտպանության նախարարի առաջարկով նոր ընկերություն կստեղծվի

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 419 մլն դրամ, որը կբաժանվի 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կլիազորվի հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի  և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Ընկերուոյթւոնը ստեղծվում է որպես պաշտպանության նախարարությանը ամրացված Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել