Ընկերությունները հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզիա կստանան

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ» դեղատուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալը` երեք տարի գործողության ժամկետով:

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է «Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Իսկ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանին կտրվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` հայաստանի հանրապետության կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել