«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավորը փախուստի է դիմել

Նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելամ Ալավերդյանը։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչությունից։

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով, 329 հոդվածի 1-ին մասով և 324 հոդվածի 1-ին մասով:
Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել