Նորություններ

«Նա ինքն է իր թարթիչները կտրել, այլ բռնության հետքեր չկան». դասվար

Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը և կտրել են թարթիչները: Մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում է նույն դասարանի մի քանի աշակերտների, ինչպես նաև ուսուցչական անձնակազմին` անտարբերության համար:

Իրավաբան.net-ի հետ զրույցում երեխայի դասվարը՝ Վերոնիկա Բաբաջանյանը նշում է, որ ոչ ոք 7-ամյա տղային չի ծեծել: Նրա խոսքով՝ տղան սոցմանկավարժի հետ անցկացվող դասերից մեկի ժամանակ նրան հարցրել է, թե արդյոք կարելի է հոնքերը կտրել, սոցմանկավարժն էլ նրան պատասխանել է, որ ոչ: Հաջորդ օրը արդեն երեխան դպրոց է եկել թարթիչները կտրած, այլ ծեծի հետքեր նրա վրա դասվարը չի նկատել: Կտրած թարթիչների մասին նա հայտնել է երեխայի  վարորդին, վարորդն էլ երեխայի հորը:

Վերոնիկա Բաբաջանյանի խոսքով՝ թարթիչները կտրելու օրը երեխան մնացել է մոր տանը: Երբ դասվարը նրան հարցրել է, թե ինչի համար է թարթիչները կտրել՝ երեխան պատասխանել է. «Ուզել եմ աչքերիս գույնը տեսնել»:

Դասվարը մեզ հետ զրույցում նշեց, որ մայրը հազվադեպ է դպրոց եկել, միայն հորն են տեսել, իսկ առօրյա հարցերը քննարկել են նրանց վարորդի հետ: Տղան էլ հատուկ կարիքներ ունեցող երեխա է:

«Երեխային երբ հարցնում են, թե քեզ ծեծե՞լ են, նա պատասխանում է՝ մեկ այո, մեկ էլ՝ ոչ: Տարբեր մարդկանց է նշում ու բացի այդ՝ նրա նշած անունով երեխա մեր դասարանում չկա: Նա անընդհատ Մինաս է ասում»,-ասաց նա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել