Նորածին երեխան շուրջ մեկ ժամ անօգնական վիչակում մնացել է զուգարանակոնքի մեջ, ինչի արդյունքնում նորածինը մահացել է:
Մեղադրական եզրակացության համաձայն Լ.Մինասյանը Հրազդանի Երևանյան փողոցի տներից մեկում առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնությամբ ծննդաբերել է արական սեռի երեխա: Կինը լսել է երեխայի ճիչը, համոզված եղել, որ երեխան կենդանածին է:
Փոքրիկին կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում, նորածնին մեկ ժամից ավել անօգնական, առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ: Զուգարանակոնքում մնալու արդյուքնում նորածինը մեխանիկական շնչահեղձության է ենթարկվել: Նրա շնչառական ուղիները օտար մարմիններով, հեղուկով,ա յդ թվում և պտղաջրերով:
2-3օր անց Լ.Մինասկանը նորածնի դին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ ստվարաթղթե արկով տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ՝ հեռացել է:
Դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: