Հայկական 34 բուհերի վիրտուալ ներկայացուցչությունների համեմատական վարկանիշը

Հրապարակվել է 2017 թ.-ի «Arcaler QI» հոկտեմբեր և «Webometrics»-ի հուլիս ամիսների Հայաստանի և Արցախի 34 բուհերի վիրտուալ ներկայացուցչությունների համեմատական վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից:

Հայաստանի և Արցախի 34 բուհերից «Arcaler QI»-ի վարկանիշավորման աղյուսակի առաջին եռյակում հայտնվել են Երևանի պետական համալսարանը  (QI=1.24), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (QI=1.01) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (QI=0.43):

Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են նաև Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանը, Երևանի պետական բժշկական, Վանաձորի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան և Հայկական պետական մանկավարժական համալսարանների վեբկայքերը:

«Webometrics»-ի՝ 2017 թ.-ի հուլիս ամսվա վարկանիշային տվյալների համաձայն՝ հայկական 5 համալսարաններ դասակարգվել են հետևյալ հաջորդականությամբ՝

1. Երևանի պետական համալսարան՝ 2651-րդ տեղ,

2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 3944-րդ տեղ,

3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ 5984-րդ տեղ,

4. Վանաձորի պետական համալսարան՝ 7044-րդ տեղ,

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 7611-րդ տեղ:

«Arcaler QI»-ի վարկանիշավորումով՝  նույն համալսարանները 2017 թ.-ի ապրիլին դասակարգվել են հետևյալ հաջորդականությամբ՝

1. Երևանի պետական համալսարան՝ 1-ին տեղ,

2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4-րդ տեղ,

3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ 2-րդ տեղ,

4. Վանաձորի պետական համալսարան՝ 12-րդ տեղ,

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9-րդ տեղ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բուհերի որակի արդյունավետության վիրտուալ ներկայացուցիչների չափման և գնահատման համար «Arcaler QI»-ի մեթոդաբանությունը համարվում է ավելի օբյեկտիվ, տնտեսական և մատչելի, քանի որ այն հիմնված է Big Data և Smart Data ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա, որոնք դուրս են բերում թաքնված գիտելիքներ գլոբալ որոնման համակարգերի տարբեր տվյալների միջոցով:

«Arcaler QI»-ը հիմնված է վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսների փոփոխման և գնահատման հիման վրա (նոր հասկացություններ, թվային տնտեսում), համալսարանների էլեկտրոնային ներկայացուցչությունների, որոնց շարժունությունը թույլ է տալիս կանխատեսել ճանաչողական գործընթացի տարբեր փուլերը: Այդ փուլերը նպաստում են ինչպես կրթության որակի բարձրացմանը և գիտական հետազոտություններին, մրցակցային ընդունակությունների աճին, այնպես էլ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշի բարձրացմանը և բուհերի կառավարմանը:

«QS Emerging Europe and Central Asia University Rankings» համակարգի 2018 թ.-ի համար հրապարակված ցուցակում առաջին անգամ ՀՀ-ից 2 բուհեր են ընդգրկվել. Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է 181-190-րդ, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանը՝ 201-250-րդ հորիզոնականների միջակայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել