Նորություններ

Նոյեմբերի 11-ին` համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ Երևանում

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր: Մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետարան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել