10 000 ջրաչափ անվճար կփոխարինվի. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Շերամի գոտում» 10 000 ջրաչափ անվճար կփոխարինվի. ծրագրում ընդգրկված է մոտ 90 բազմաբնակարան շենք։

Նշվում է, որ աշխատանքները սկսվել են. օրական տեղադրվում է միջինը 150 ջրաչափ: Արդեն տեղադրվել է մոտ 6500-ը նախատեսված 10 000-ից: Այս տեմպերով աշխատելու դեպքում ծրագիրը կավարտվի մեկ ամսից:

Ընկերությունից հայտնում են, որ ջրաչափերի տեղադրմանը զուգահեռ ստուգվում է ներբնակարանային ցանցի տեխնիկական վիճակը, անհրաժեշտության դեպքում վերանորոգվում կամ փոխարինվում են փականները, զտիչը կամ խողովակը:

Վեոլիա Ջուր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել