ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Վահան Շիրխանյանի գործով

Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել, ըստ որի պետությանը պարտավորեցրել է անկախ մասնագիտական պմբի կողմից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը  գնահատելու համար։

«Այդ խմբի մեջ պետք է ներառված լինեն նաև մեր կողմից հավանության արժանացած մասնագետներ, ում անաչառության վրա մենք չենք կասկածում։ Հնարավոր է, որ  մենք ներկայացնենք նաև այլ երկրների մասնագետների՝ հաշվի առնելով, որ Հայաստանի մասնագետները, երբ խոսքը վերաբերում է այս կարգի գործերին, քիչ հավանական է, որ անաչառ կլինեն»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Վ․Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա նաև նշեց, որ ժամկետներ սահմանված չեն, գործընթացը պետք է հրատապ կազմակերպվի։

Նշենք, որ այս գործով փաստաբանն է Աննա Մարալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել