Նորություններ

Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ձեռնպահ քվեարկած պատգամավորները

Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 6 ամիսների՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։

Մոնիթորինգի համաձայն, ամենաակտիվ պագամավորների եռյակը գլխավորում է «Ելք» խմբակցության պատգամավորր Արտակ Զեյնալյանը։ Նա հնչեցրել ու ներկայացրել է 65 հարց ու ելույթ։

Նրան հաջորդում է նույն խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը՝ 44 հարց ու ելույթ, այնուհետև՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով հնչեցչել է 43 հարց ու ելույթ։

 

 

Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը  «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 137 բացա։ Նրան հաջորդում են նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 79 բացակա և ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ 76 բացակա։

 

 

 

 

Քվերակությունների ժամանկ ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը և Վահան Կարապետյանը։

 

 

 

 

Կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենո, որ կայքը հետևում է խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ: «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել