Նորություններ

Ոստիկանությունը մերժել է տրամադրել կորցրած վարորդական վկայականի կրնօրինակը

2016 թ. նոյեմբերի 4-ին Սեյրան Բաբայանը դիմել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք՝ իր կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել:

Մերժումը հիմնավորել են նրանով, որ վերջինս ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզման մեջ է գտնվում, և վարորդական վկայական կտրամադրվի հետախուզումը դադարեցնելուց հետո միայն:

Խնդրին լուծում տալու նպատակով Ս. Բաբայանը դիմել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Կազմակերպությունը խնդրի վերաբերյալ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Սարգսյանին ուղղված դիմումով հայտնել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզման մեջ գտվելու հիմքով վարորդական վկայականի կրկնօրինակ չտրամադրելը իրավաչափ չէ, քանի որ դրա վերաբերյալ օրենսդրությունը մերժման նման հիմք չի նախատեսում:

Մասնավորապես՝ «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթական փաստաթղթերի ցանկը, ինչպես ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման՝ վարորդական վկայականի տրամադրումը մերժելու  մասին 71-րդ հոդվածով ամրագրված չէ ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվելը՝ որպես մերժման հիմք: Հետևաբար՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի որոշումը օրինական չէ:

Այս դիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր վերականգնել Ս. Բաբայանի խախտված իրավունքներն ու պատասխանատվության ենթարկել խախտում կատարած անձին:

ՀՔԱՎ լրատվության կենտրոն

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել