Նորություններ

Առաջիկա օրերին հնարավոր է ձյան տեսքով տեղումներ լինեն, այնուհետև՝ եղանակը կտաքանա

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    17.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -6.50C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝     6.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել