Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենա է այրվում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Նարեկ Հայթյանը գրառում է կատարել, որ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենա է այրվում:

«Կոմիտաս-Փափազյան խաչմերուկից խուսափեք, Կոմիտաս բարձրացողի վրա մեքենա է վառվում»,-նշված է գրառման մեջ:

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:25-ին:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է «Peugeot 406» մակնիշի 34 ZZ 436 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Տեսանյութը՝ Նարեկ Հայթյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել