Նորություններ

1.6 մլրդ դրամ կհատկացվի ՊԵԿ աշխատավարձերի և պարգևավճարների համար

Կառավարության որոշման համաձայն պետական եկամուտների կոմիտեին աշխատավարձերի և պարգևավճարների համար 1.6 մլրդ դրամ կհատկացվի:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ 2017 թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվեց 665.144,3 հազար դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 389.203,5 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 1.275.940,8 հազար դրամ:

ՊԵԿ-ի վերակառուցման արդյունքում ՊԵԿ տարածքային ստորաբաժանումները վերակազմավորվել են որպես ՊԵԿ-ի վերադաս մարմնի ստորաբաժանումներ՝ հարկային տեսչություն-վարչություններ և վարչություններ որի հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամովչի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ վճարելու համար:

ՊԵԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին տարեսկզբից սահմանված պարգևատրումը մինչև տարեվերջ վճարելու համար 1.275.940,8 հազար դրամ է հատկացվում: Այն կնպաստի ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն, որ ՀՀ Կառավարության ծրագրերի գերակա խնդիրներում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, իսկ այդ նպատակին հասնելու գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը, ապա նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կոմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կիրառվող հսկողական գործիքների և վերլուծական գործիքակազմի կիրառության արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի համակարգերի կատարելագործմանը՝ ապահովելով հարկային եկամուտներ /ՀՆԱ հարաբերակցության ավելացում, ստուգումների քանակի կրճատում և ստուգման արդյունավետության բարձրացում»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել