Նորություններ

Պրոբացիայի շահառուների համար կնախատեսվեն էլեկտրոնային հսկողության սարքեր

Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ կա։ Այս մասին նախագիծը գործադիրի նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են 3 տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթի, դատական վարույթի և պատժի կատարման ընթացքում։

« Նախագծում նախատեսված է, թե՛ կարգը, ինչպես է այն կիրառվում, թե՛ ֆինանսավորման կարգը։ Ընդ որում նախատեսված է, որ ֆինանսավորումը կարող է իրականացվել թե՛ պետբյուջերի, թե՛ շահառուի հաշվին։  Իսկ թե ով պետք է ֆինանսավորի՝ որոշում է դատարանը՝ հաշվի առնելով շահառուի գույքային դրությունը։ Սարքերը 2 տեսակ են, սարքեր՝ որոնք աշխատում են ռադիոալիքների միջոցով և սարքեր, որ աշխատում են գլոբալ տեղորոշման համակարգով՝ GPS-ի միջոցով։ Ռադիոալիքներով սարքերն օգտագործովում են, երբ անհրաժեշտ է, որ անձը չլքի բնակության վայրը, մյուս բոլոր դեպքերում, երբ սահմանափակված են որոշակի վայրեր այցելելը անձի կողմից, և այլն»,-ներկայացրեց Դավիթ Հարությունյանը։

Գները մոտավորպես արժեն՝ ռադիոալիքների միջոցով աշխատող սարքերը օրական կկազմեն 2000 դրամ, իսկ GPS-ով՝ մոտ 1400 դրամ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել