Կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն

2017թ-ի պետական բյուջեի առողջապահության նախարարությանը տրամադրված բյուջում, գործադիրի հավանությամբ, վերաբաշխումներ կլինեն։

Սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտի փոխհատուցումը ընդհանուր 194 միլիոն 470 հազար դրամի չափով, որի շրջանակներում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն։

Կարեն Կարապետյանը առոջապահության նախարար Լևոն Ալթունյանից ճշտեց, թե արդյո՞ք վիրահատությունների գնի նվազեցման խնդիր նաև կա, ինչի ին պատասխան նախարարը նշեց․ «Այո, աշխատանքները շարունակվում են, կարծում եմ դեկտեմբերին կներկայացնենք գնային նոր առաջարկ և հունվարից կաշխատենք նոր բանաձևով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել