Նորություններ

Վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքնում․ վարչապետ

Վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ Կարեն Կարապետյանն այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարական տվեց նախարարներին։

«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումի, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն, իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկում են ո՛չ թե վարչական, այլ՝ դատական կարգով։ Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների, հիմնականում՝ անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։

Միաժամանակ, վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքնում։ Վիճակագրական տվյալների համաձայն, վարչական դատարաններում 2017 թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում են գտնվում շուրջ 9200 գործ։ 2017 թ-ի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է ըստ էության 201թ-ի հունվար ամսին, իսկ Վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերը նշանակվում են 2019 թ-ին։ Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում՝ մարդկանց արդար դատաքննության իրավունքի ու մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,-ասաց վարչապետը։

Արդարադատության, տրանսպորտի և կապի տեղեկատվական տեխնոլոգինաերի, գյուղատնտեսության նախարարներին ՊԵԿ նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարական և առաջարկ հնչեց՝ Երևանի քաղաքապետին՝ եռամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։

Վարչապետը հետաքրրվեց Դավիթ Հարությունյանից, թե արդյո՞ք շատ չէ երեք ամիսը,  և հնարավոր չէ՞ ավելի կարճ ժամկետում կատարել։ Նախարարը դրական պատասխան տվեց, ինչից հետո վարչապետը եռամսյա ժամեկտի փոխարեն սահմանեց երկամսա ժամկետ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել