Նորություններ

Կօպտիմալացվեն պետական լրատվական հիմնարկները

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է պետհիմնարկների օպտիմալացմանը։ Այսպես, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը որոշման նախագաիծ է ներկայացնելու, որի համաձայն՝

  1. Վերակազմակերպելու է «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա»  և «Հանրապետություն» ՓԲ ընկերությունները` «Արմենպրես» ՓԲ ընկերությանը միացնելու ձևով:
  2. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը ներդրվելու է «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և ՀՀ օգտին տեղաբաշխման ճանապարհով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
  3. ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի ««Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 74 որոշման 1-ին կետի «գ» պարբերությամբ հաստատված ցանկը կշարադրվի նոր խմբագրությամբ։ Այսպիսով, «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներ կլինեն՝

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

50% բաժնետոմս

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

25% բաժնետոմս

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

25% բաժնետոմս

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են: «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները  «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել