Գիշերը Երևանում թափվել է ողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև․ Սուրենյան

«Անցած գիշեր Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը՝ հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով: Երևանում և շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել