Հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել. «Ելք»

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր վերջնականապես պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանի կողմից Կենտրոն համայնքում (Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տրածքում) գտնվող հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆի ղեկավարից ստացել եմ նամակ այն մասին, որ «վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում, ք․ Երևան Կորի փողոցում տեղադրված հանրային արտաքնոցը բերվել է պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի՝ վերացվել է խցանումը, տեղադրվել է դուռ, ինչպես նաև իրականացվել են տարածքի մաքրման աշխատաքներ։ Հեռացվել է արտաքնոցի մերձակա հարևանությամբ գտնվող աղբակույտերը և մեքենայի հնամաշ թափքը։

Իհարկե գովելի է, որ այսքան նամակներից հետո հանրային արտաքնոցը կարգի է բերվել։ Բայց չհասկացա, թե ինչու են այդ աշխատանքները կատարում համայնքի աշխատակիցները, եթե դրա համար ծառայություն է գնվել «Բելլիս» ՍՊ-ից 920․000 ՀՀ դրամով»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մենք անդրադարձել էինք Երևանում գտնվող հասարակական զուգարանին, որի պահպանման համար հարկատուների հաշվից այս տարի տրամադրվել է շուրջ մեկ միլիոն դրամ, միայն թե մնում է գտնել այդ զուգարանը և բավարար նյարդեր ունենալ՝ չզզվելով օգտվել դրանից։

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել