Մինչև 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը,

ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Ս․ Գրիգորյան 10ա, Գարեգին Ա 6, 8, 10, 12, 12բ, 53, Ախուրյանի խճ․ 2ա համարների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, Երկաթ Գծի ավանի, Նորավան թաղամասի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների  ջրամատակարարումը,

ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի՝ Չարենցի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել