Սերժ Սարգսյանը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել

Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:

Այսպիսով՝ Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ Վարդ Մանուկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, Ստեփան Շաքարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, Արամ Սաթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իսկ Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը և Սուրեն Զաքարյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել