Նորություններ

Ի՞նչ արտոնություններ ունեն հղի կամ կերակրող մայրերը՝ աշխատավայրում

Երեխայի ծնունդից հետո, մայրերն աշխատանքի վերադառնալիս որոշ արտոնություններ են ունենում: Ի պատասխան քաղաքացու հարցման Իրավաբան.netը որոշ պարզաբանումներ է արել՝ իրավաբանի մեկնաբանությամբ:

«Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է, որ եթե կինը երեխայի ծնունդից հետո վերադարձել է աշխատանքի և նա կերակրող մայր է, ապա կինը հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից բացի երեխային կերակրելու համար լրացուցիչ ընդմիջումներ կարող է ունենալ:

Սա կարող է շարունակվել մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը: Ընդմիջումները լինում են երեք ժամը մեկ, տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, որոնք կարող են լինել կես ժամից ոչ պակաս տևողությամբ»,-Իրավաբան.netի հետ զրույցում ասաց իրավաբան Մարիամ Զադոյանը:

Իրավաբանի խոսքով երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:

Աշխատաժամանակի հետ կապված իրավաբանը նշում է, որ հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Նույնը նաև՝ հանգստյան, ոչ աշխատանքային օրերին աշխատելու դեպքում:

Բացի սրանից, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կկանան, եթե անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա ևս արտոնություններ են տրամադրվում. «Գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը: Դա հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը»,-նշեց Մարիամ Զադոյանը:

Կան նաև մի քանի դրույթներ, ըստ որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել