Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկանում ենք, որ սկսվում է Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիր համար հայտերի ընդունումը:

Եթե դուք բակալավրիատի առկա հոսքի ուսանող եք, ով ավարտել է համալասարանի առնվազն մեկ կիսամյակ,  ծրագրի ավարտից հետո դուք դեռևս մեկ կիսամյակ սովորելու եք ձեր համալսարանում, մինչև ծրագրի մեկնարկը կդառնաք 18 տարեկան, վարժ տիրապետում եք անգլերենին. ապա բաց մի՛ թողեք Միացյալ Նահանգներում յուրահատուկ փորձառություն ունենալու, նոր հմտություններ ձեռք բերելու, նոր միջավայրում հարմարվելու հմտություններ ձեռք բերելու և աշխարհով մեկ հարատև կապեր ստեղծելու այս հնարավորությունը: Այս մասին ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության ամբողջական տարբերակն ու դիմումի ձևը կարող եք գտնլ այստեղ՝ https://www.usa.am/cms/announcements.php UGRAD-ի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ՝ www.worldlearning.org/ugrad # UGRADArmenia:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել