Ձայները հաշվարկվել են. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններում հաղթողները

Արկադի Թամրազյան

Ախթալայում հաղթել է  ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանը: Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է։

Արթուր Սարգսյան

Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:

 

Ապարանում 10 868 ընտրող կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ են քվեարկել 278 քաղաքացի:

 

 

Կարեն Բենիամինյան

Արտաշատում հաղթել է առաջադրված միակ թեկնածուն՝ Կարեն Բենիամինյանը: Նա ստացել է 4 571 ձայն:

 

Սյունիքի Կապան համայնքում առաջադրված միակ թեկնածուն՝ Աշոտ Հայրապետյանը, 12 538 քվեով ընտրվել է Կապանի քաղաքապետ: Նա առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Նրան դեմ է քվեարկել 5073 ընտրող:

 

 

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին,  հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը եղել է 243335 քաղաքացի  կամ ընտրողների 50.06 տոկոսը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել