Ընտրություններում ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Ենոքավանում

 Այսօր  հանրապետությունում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, իսկ ամենաակտիվը եղել են Վայոց ձորի Ենոքավան համայնքի ընտրողները։

Սասունիկում քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է  389-ը կամ  էլ ընտրոցղների 15.42 տոկոսը, իսկ Ենոքավանում քվեարկությանը չեն մասնակցել ընդամենը 88 բնակիչ։ Քվեարկելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը՝ 78.33 տոկոսը։

Նշենք, որ հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը այսօր եղել է 243335 քաղաքացի  կամ ընտրողների 50.06 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել