Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ քվեարկողների թիվը 40.82 տոկոս է

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 17:00-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 18105 քաղաքացիներից 9219-ը՝ 50.92 տոկոս։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց մասնակցել է 10986-ը՝  49.60 տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 10527-ը՝ 45.35 տոկոս։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 3527 քաղաքացի՝  16.33 տոկոս, իսկ Արարատ քաղաքում 13326-ից մասնակցել է 3358 –ը՝ 25.20 տոկոսը։

Այսպիսով, ասօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ  մասնակցել է 198412 կամ 40.82  տոկոսը:

Տեղեկատվություն քվեարկության մասնակիցների վերաբերյալ ըստ համայնքների:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել