«Ահարոն Մինասյանը սպառնում է ընտրողներին». ԿԸՀ-ի պարզաբանումը

Haynews.am կայքի՝ նոյեմբերի 5-ին հրապարակված «Գողթանիկ համայնքում Ահարոնը սպառնում է ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է. «Ահազանգ կա Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքից: Ահարոն Մինասյանը ով իր դստերը տարել է Գողթանիկ ընտրության՝ ահաբեկում, վախեցնում է մարդկանց, անգամ սպառնացել է ծեծել Սոլակ անունով մի գողթանիկցու»:
Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքի թիվ 36/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պետիկ Սմբատյանի և հանձնաժողովի մյուս անդամների հավաստմամբ՝ թիվ 36/15 ընտրական տեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել: Թիվ 36 տարածքային հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը նույնպես հաստատեց, որ միջադեպ չի եղել, և ինքը անձամբ է ներկայացել նշված տեղամաս և ճշտել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել