Հանրապետության 69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր` նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել