Նորություններ

Պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական և պրակտիկ խնդիրները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում եւ Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:

Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ծրագիր՝ ուղղված Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման գնահատմանը:

Ծրագրի նպատակն է աջակցել Պաշտպանի աշխատակազմին գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիայի ծառայության համակարգի ներդրումը և զարգացումը՝ ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները վեր հանելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նաև այլ ուղղություններ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել