Մոսկվայում նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա

Ռուս քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի աջակիցները փորձում էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել: Այս մասին հայտնում է ria.ru կայքը:

Հաղորդվում է, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար: Խմբերը գործել են Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում:

Բոլոր ծայրահեղականները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է 15 Մոլոտովի կոկտեյլ, հաղորդում է լրատվամիջոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել