Նորություններ

Շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.408.900 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք: Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 41.282.900 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում եւ ՀՀ ոստիկանության գրությունների հիման վրա հայտնաբերված ապօրինի ծառահատման 7 դեպքի (հատել են 1 ցցաչոր խնձորենի, 3 սալորենի, 176 սոճենի եւ այլ տեսակների 408 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկել է 41.003.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (հատվել է 1 ծառ) եւ փայտանյութի տեղափոխման 1 դեպքի (2,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 153.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ Կոտայքի մարզում հայտնաբերված ապօրինի ծառահատման եւ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 126.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ քննության արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երեւանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի վերաբերյալ գրություն է ներկայացվել Շենգավիթի ոստիկանություն՝ ծառահատների ինքնությունը պարզելու նպատակով:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 330.000 ՀՀ դրամի, որից՝

ՀՀ Կոտայքի մարզում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Արմավիր՝ հայտնաբերված հողի օգտագործման եւ պահպանման, թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության եւ շահագործման պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի եւ հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

ՀՀ Սյունիքի մարզում հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի որսված 3 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։ Հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է սիգ տեսակի ձկան ապօրինի որսի 1 դեպք (32 հատ՝ 10կգ), որն առգրավվել եւ հանձնվել է Վարդենիսի նյարդաբանական տուն ինտերնատին:

ՀՀ Արմավիրի մարզում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կայացվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 450.000 ՀՀ դրամի չափով, որից՝

ՀՀ Արմավիրի մարզի 4 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

ՀՀ Արարատի մարզի 2 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

ՀՀ Շիրակի մարզի 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Կոտայքի մարզի 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Ընթացքի մեջ գտնվող 22 իրավախախտումների վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 2.030.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 642.500 ՀՀ դրամ գումար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել