Թրամփը դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես գործընթացը սկսել: Բազմազանության վիճակախաղ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք ունենալ արժեքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ: Դա թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»,-ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել