Նորություններ

ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար: Ընդ որում՝

  1. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-ից 4 րոպե,
  2. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքման վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով,
  3. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումից անմիջապես հետո ապահովագրության վկայագիրն ուղարկվում է վկայագրում նշված՝ Ապահովադրի էլեկտրոնային հասցեին:

 Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ ապահովագրության վկայագրի թղթային կամ տպված տարբերակն ավտոմեքենաներում պահպանելը պարտադիր չէ: Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է Ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջև իրական ժամանակի ռեժիմում (on-line) իրականացվող հարցումների միջոցով:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք։

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի on-line կնքման հնարավորություն ստեղծել նաև կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» և «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կիրազեկվի։

Իրավաբան.net

                                                      

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել