Նորություններ

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներկայացվել է ջրի սակագնի 14 դրամով թանկացման հայտ

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներկայացվել է ջրի սակագնի 14 դրամով թանկացման հայտ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ  2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը:

«Ներկայումս ուսումնասիրում ենք, ջրի ծավալների մոնիտորինգ ենք անում, հաջորդ շաբաթ կավարտենք և նոյեմբերի վերջին որոշում կկայացնենք և նախօրոք հանրությանը կտեղեկացնենք` կանխատեսվո՞ւմ է թանկացում, թե ոչ: Այլ թանկացումների մասին այս պահին ասելիք չունեմ»,-ասաց նա:

Միքայել Սողոմոնյանի խոսքով՝  այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում 2018թ-ին չի նախատեսվում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել