Անհատ ձեռներեցները ցույց են կազմակերպել ԱԺ-ի դիմաց

Մի խումբ անհատ ձեռներեցներ այսօր բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են իրենց չենթարկել հարկային տեռորի:

«Ենթադրենք, երբ Չինաստանից ապրանքը գալիս ա, մենք 5,5 դոլար մենք կիլոյի համար վճարում ենք «Կարգոյին», ինքը դրանից վճարում ա պետությանը: Իսկ երբ մենք ենք ապրանքը վաճառում 1,5 տոկոս էլ ամսվա վերջում հարկայինին ենք տալիս, եթե փաստաթուղթ չունենք արդեն 5,5 տոկոս  պիտի վճարենք: Բոլորս տենց ենք աշխատում, ուրիշ տարբերակ չկա: Հիմա երբ պահեստից ապրանք ենք բերում խանութ, ճանապարհին բռնում 240.000 տուգանում են: Մենք պիտի հաշվապահներ ունենանք, էլեկտրոնային հաշիվ լրացնենք, որ երևա հարկայինում՝ պահեստից բերում եմ խանութ: Նույնիսկ եթե 100 դրամի ապրանք ես պահեստից բերում, մեկ ա, տուգանում են»,-նշում է ցուցարարներից մեկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել